Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղասարյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձին հանդիպումը:
Դրան կհաջորդի Թրամփի ու Ալիևի հանդիպումը, իսկ այնուհետև ՀՀ ժամանակով 00:00-ին կմեկնարկի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը:


























