Հրդեհ Զովունիում. շինության տանիքում առաջացած կրակը ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ օգոստոսի 8-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում։


























