Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի զավթված տարածքները
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել ապօրինի զավթված տարածքները:
Այս անգամ ապամոնտաժվել են Մուրացանի փողոցի հ.113/3 հասցեի ինքնակամ շինությունը, Ֆուչիկի փողոց հ.5/5 հասցեի ինքնակամ շինությունը, 1-ին թաղամասի հ.32 շենքին կից ինքնակամ շինությունը և Թոթովենց փողոցի հ.3/2 շենքին կից ինքնակամ շինությունը:


























