Զատուլին․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կստանան «միջանցք» դեպի տարածաշրջան՝ դուրս մղելով ՌԴ-ին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ընթանում է գործարք, որի արդյունքում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կմտնեն տարածաշրջան, իսկ Ռուսաստանն ու Իրանը ստիպված կլինեն հաշտվել դրա հետ։ Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությանը․ Թուրքիան, օգտվելով Փաշինյանի աջակցությունից, կկարողանա բացել ուղիղ ճանապարհ Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, ինչը նաև ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին կտա լրացուցիչ հնարավորություններ։


























