«Երևան Ավտոբուս»-ում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

«Երևան Ավտոբուս»-ում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել

«Երևան Ավտոբուս»-ում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել

Օգոստոսի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ  Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։

2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել են դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում  կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  4. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  5. В Ереванской опере откроют новый концертный зал
  6. У мэрии Еревана появится ИИ-двойник
  7. «Гражданский договор» лидирует на выборах в большинстве общин
  8. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Папоян — инвесторам: приходите и стройте заводы

Ещё новости

  1. «Երևան Ավտոբուս»-ում կոռուպցիոն սխեմա է բացահայտվել