Պուտինն ու Թրամփը պատրաստվում են առաջիկա հանդիպմանը

Պուտինի և Թրամփի հանդիպման վայրը համաձայնեցված է և կհայտարարվի մի փոքր ավելի ուշ, ասել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը
Համաձայնություն է ձեռք բերվել Պուտինի և Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպում անցկացնելու վերաբերյալ, և կողմերը սկսել են աշխատել դրա ուղղությամբ, ասել է նա:
Ուշակովն ընդգծել է, որ Թրամփի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը Կրեմլում բարձրացրել է Պուտինի, Թրամփի և Զելենսկու միջև եռակողմ հանդիպման գաղափարը, սակայն Մոսկվան այն թողել է առանց մեկնաբանության։


























