Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումից հետո։

«Ես այսօր խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Ուշադրության կենտրոնում պատերազմի ավարտն էր։ Նա շատ լավ տեղեկացված է ռուսական հարվածների և առաջնագծում տիրող իրավիճակի մասին։ Գիտի նաև, որ ռուսները հիմա փորձում են ինտենսիվացնել իրենց հարձակումները։

Ուկրաինան լիովին աջակցում է անհապաղ հրադադարի ամերիկյան առաջարկին: Մենք արդեն փորձել ենք բազմաթիվ տարբեր ձևաչափեր՝ մարտերը, այս սպանությունները դադարեցնելու համար:

Այս պատերազմի արմատական պատճառը հարևաններին վերահսկելու Ռուսաստանի ցանկությունն է: Եթե դա չլիներ, պատերազմ չէր լինի։

Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը, Միացյալ Նահանգների ճնշումը, պատերազմը շարունակելու դեպքում ավելի խիստ պատժամիջոցների սպառնալիքը։ Պատժամիջոցների հիմնական ոլորտը ռուսական նավթն է։ Որպեսզի Ռուսաստանը շարժվի դեպի խաղաղություն, նա պետք է սպառի պատերազմի համար անհրաժեշտ գումարը։

Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, և ես շնորհակալ եմ աշխարհում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Չափազանց կարևոր է, որ Մոսկվան սկսի զգալ աշխարհի ճնշումը. Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել