Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու. նրա ռեժիմի գոյությունը խարան է մեր բոլորի ճակատին. Արմեն Աշոտյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու. նրա ռեժիմի գոյությունը խարան է մեր բոլորի ճակատին. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու. նրա ռեժիմի գոյությունը խարան է մեր բոլորի ճակատին. Արմեն Աշոտյան

Կառավարությունը հայ ժողովրդի Կառավարությունը չէ և դրա համար հայ ժողովրդին վերջին պահին ընդամենը տեղեկացնում են: Այս Կառավարությունը այն շրջանակների Կառավարությունն է, այն տերերի, այսպես ասած, կամակատար Կառավարություն է, որը նաև այս ամենի մեջ ունի հսկայական շահ և հայ ժողովուրդը զրկվել է սեփական պետությունից: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գոյությունը որպես իշխանություն դրա ամենամեծ ապացույցն է, խարան է մեր բոլորի ճակատին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին,  թե ինչու է հայ հասարակությունը Սպիտակ տանը կայանալիք Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպման մասին ամենավերջինը տեղեկանում:

Աշոտյանը նշել է, որ որևէ պաշտոն չունի և չի էլ հավակնում ունենալու, հետևաբար ժողովրդի մեջ նաև ինքն է մտնում, նաև իր մեղքի բաժինն է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետի աթոռին է:

«Դա նաև իմ մեղքի բաժինն է, որ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը դեռևս շարունակում է ներկայացնել մի ժողովուրդ, որին հաշվետու չէ, որին կարող է արհամարհել, որի անունից վաճառում է հենց այդ ժողովրդի արժանապատվությունը, հողերը, ունեցվածքը, կյանքերը», - ասել է նա:

Արմեն Աշոտյանը, խոսելով եռակողմ հանդիպման մասին իր ակնկալիքների մասին, նշել է, որ որևէ լավ սպասում չունի և չի կարող ունենալ: 

«Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպում է Ձմեռ պապուն՝ մեր համար դա որևէ լավ բան չի խոստանալու, դա կապ չունի ինքը ում է հանդիպում է: Անգամ եթե իր պատկերն է տեսնում հայլու մեջ և Նիկոլը հանդիպում է Նիկոլին, դա արդեն վատ բան է: Մարդ, որ ներկայացնում է մեզ աշխարհում, մեզ դարձրել է աշխարհի մակարդակում ամենաանթասիբ, անպատիվ, ամենավարկաբեկված ազգը: Նման ազգ չկա այս պահի դրությամբ գլոբուսի վրա, նման ժողովուրդ այլևս չկա, որն ուղիղ եթերում խայտառակ է լինում», - հավելել է Աշոտյանը:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ հանդիպի Ձմեռ պապուն, մեզ համար որևէ լավ բան չի խոստանալու. նրա ռեժիմի գոյությունը խարան է մեր բոլորի ճակատին. Արմեն Աշոտյան