Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրենն ու հիշյալ կենտրոնի զորակոչային բաժանմունքի վարիչը, որպես հանձնաժողովի նախագահ և անդամ ընդգրկված լինելով նույն ընկերությունում ձևավորված՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի քաղաքացիների հետազոտումն ու բուժումն իրականացնող հանձնաժողովների կազմում, խմբով կաշառք են ստացել:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ից 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետազոտված՝ զորակոչի ենթակա քաղաքացուն զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու վերաբերյալ ախտորոշում արձանագրելու համար, զորակոչիկի բարեկամից պահանջել և ստացել են կաշառք, որից 300-400 ԱՄՆ դոլարը զորակոչային բաժանմունքի վարիչը 2024 թվականի փետրվարի 1-ին փոխտնօրենի աշխատասենյակում փոխանցել է վերջինիս։
Վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու բաժնի վարիչը մեղադրվում են զորակոչիկի բարեկամից կաշառք պահանջելու և ստանալու մեջ. քրեական վարույթն ուղարկվել է դատարան