Ամիրյանից փակ շուկա տանելու համար տաքսիստը 3000 դրամ է պահանջել. Դավիթ Տոնոյանն ահազանգում է

Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Դավիթ Տոնոյանը անդրադարձել է Երևանի Ամիրյան փողոցում տաքսի ծառայություններից օգտվելու իր փորձին՝ դժգոհություն հայտնելով ինչպես գների, այնպես էլ մեքենաների վիճակի վերաբերյալ։
«Ամիրյանի վրա նստում եմ տաքսի, ես ու Ալիսան ենք ահագին տոպրակներով ու չենք սպասում յանդեքսը գա։
Նստում ենք վերջացնում ենք՝ թե բա Ամիրյանից մինչև փակ շուկա 3000 դրամ ԿԱՌԼ 3000 դրամ։
Երևանի քաղաքապետարան նորմալա, որ ամենատուրիստական գոտում կեղտոտ, անլվա տաքսիներ են + դրան գներ են կրակում։
Թե բա տուրիզմը զարգանա»,-գրել է նա:


























