30 տարի անց Հայթաղ գյուղում այսօր արդեն մանկապարտեզ կա. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կցել լուսանկար:
«30 տարի Հայթաղ գյուղում մանկապարտեզ չկար, այսօր արդեն կա։
90-ականներից գյուղի մանկապարտեզը չի գործել, ստիպված երեխաներին տարել են հարևան գյուղեր ու Էջմիածին։
Այսօր արդեն գյուղի փոքրիկները ունեն իրենց մանկապարտեզը։ Բարով վայելեք»։


























