ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իրաքին Ազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։
Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ-ի X միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ, Հայաստանը ջերմորեն շնորհավորել է Իրաքի կառավարությանը և ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում։
«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Իրաքի Հանրապետությանը՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։

























