Վերջին 2,5 տարում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ը կխնայեր նվազագույնը 430.000.000.00 ՀՀ դրամ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Վերջին 2,5 տարում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ը կխնայեր նվազագույնը 430.000.000.00 ՀՀ դրամ

Վերջին 2,5 տարում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ը կխնայեր նվազագույնը 430.000.000.00 ՀՀ դրամ

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր փաստեր է հրապարակել:

«ՀԷՑ-ն իր բնականոն գործունեությունն ապահովելու համար 2023-25թ.թ. ընթացքում՝ մինչև ՀԾԿՀ կողմից վարչական վարույթի հարուցումը և ժամանակավոր կառավարչի նշանակումը, ձեռք է բերել շուրջ 22.000 հատ կցորդիչ (муфта) բացառապես «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերի հետ աֆիլիացված միևնույն ընկերությունից՝ շրջանցելով բաց-թափանցիկ մրցութային գործընթացները, դրանց համար վճարելով ընդհանուր շուրջ 1,2մլրդ ՀՀ դրամ։

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո՝ ՀԷՑ-ին անհրաժեշտ սարքավորումների, ապրանքների և ծառայությունների ձեռք բերման համար հայտարարվող բաց, թափանցիկ և ներառական գնահարցումների և շուկայի ուսումնասիրության արդյունքում ոլորտի տնտեսվարողներից ստացվել են բազմաթիվ գնառաջարկներ։

Ուսումնասիրության շրջանակում համադրվել են կցորդիչների արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերությունից ստացված՝ բացարձակ ՆՈՒՅՆԱԿԱՆ տեխ.բնութագրերով կցորդիչների ՄԱՆՐԱԾԱԽ շուկայական գները վերոնշյալ ընկերությունից վերջին երկուսուկես տարիներին մատակարարված կցորդիչների գների հետ և պարզվել է, որ բառացիորեն միևնույն քանակները՝ շուկայական մանրածախ գներով նույնիսկ ձեռք բերելու պարագայում ՀԷՑ-ի վրա դրանք կարժենային ընդամենը մոտ 770մլն ՀՀ դրամ։

Արդյունքում վերջին 2,5 տարվա ընթացքում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ի միջոցներից կխնայվեր նվազագույնը 430.000.000,00 ՀՀ դրամ, որը փաստորեն #իրենց_ձևերով մենաշնորհային տնտեսական մեխանիզմների գործադրմամբ՝  շահույթի «միգրացիայի» միջոցով ուղղել են սեփական ընկերություններին աստղաբաշխական շահույթներ ապահովելուն, ինչն անխուսափելիորեն ուղղակի կամ անուղղակիորեն անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա։

Նման գործարքների և գործադրված մեխանիզմների օրինակներն ահռելի թիվ են կազմել ՀԷՑ-ում՝ հիմնավորված փաստերով, փաստաթղթերով, բանկային գործարքներով։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը։

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Վերջին 2,5 տարում միայն կցորդիչների ձեռքբերումները մրցութային գնումներով իրականացնելու դեպքում ՀԷՑ-ը կխնայեր նվազագույնը 430.000.000.00 ՀՀ դրամ