Կարծում եմ՝ Միրզոյանը, ադրբեջանական նախապայման ասելով, նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը. Արման Եղոյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Կարծում եմ՝ Միրզոյանը, ադրբեջանական նախապայման ասելով, նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը. Արման Եղոյան

Կարծում եմ՝ Միրզոյանը, ադրբեջանական նախապայման ասելով, նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը. Արման Եղոյան

Խաղաղությունը փաստ է, քանի որ երկու երկրները համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն և նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը և խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը պրոցես է: Խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում, կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումը։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Եղոյանը, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ:

Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ լեհական հեռուստաալիքին տրված հարցազրույցում ադրբեջանական նախապայմաններ ասելով, Եղոյանը պատասխանել է: «Կարծում եմ՝ նախարար Միրզոյանը նկատի է ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում, ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման, ենթադրում եմ սա է նկատի ունեցել»,-նշել է նա, հավելելով՝ մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ, և մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»:

Արման Եղոյանն ասել է, որ մյուս բոլոր ուղղություններով ևս շարունակելու են ակտիվ աշխատել և բանակցել Ադրբեջանի հետ, որովհետևխաղաղության փաստը պետք է անընդհատ սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Կարծում եմ՝ Միրզոյանը, ադրբեջանական նախապայման ասելով, նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը. Արման Եղոյան