Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյանը՝ ավազի արդյունահանման խնդիրների մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյանը՝ ավազի արդյունահանման խնդիրների մասին

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյանը՝ ավազի արդյունահանման խնդիրների մասին

Հայաստանի կառավարությունը լուրջ խնդիրներ ունի ավազի արդյունահանման ոլորտում, որովհետև դա այն ոլորտներից է, որտեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք նաև այն պատճառով, որ երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշումներ ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, պարզապես գոնե ինչ-որ երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում՝ ստվեր, որն ամեն օր մեր փողոցներով, մայրուղիներով երթևեկում է:

Մենք ստվերի հետ առնչվելու ձևերը չենք գտել, և սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների հետ ենք առնչվում, երբ պարզվում է, որ մենք, Արաքս գետից ավազ արդյունահանելով, մեր երկրի տարածքն ենք կրճատում: Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են։ Եվ մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք»,- ասաց նա։ 

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մեր երկրի տարածքն ենք կրճատում. Փաշինյանը՝ ավազի արդյունահանման խնդիրների մասին