Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին

Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավար Ջոլանտա Տաչինսկայի եւ հարթակի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին` Մերի Գալստյանը կարեւորել է համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում հարթակի դերակատարությունն ու գործադիր մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցությունը:

Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել հարթակի դերակատարությունն այս գործընթացում` կարեւորելով այն որպես երկխոսության եւ վերահսկողության արդյունավետ միջոց: Պատգամավորը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման եւ խորհրդարանական քննարկումների արդյունքները` մատնանշելով այն ոլորտները, որտեղ հավելյալ կարողությունների անհրաժեշտություն կա:

Հյուրերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման ընթացքին` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները եւ առանձնացնելով այն ոլորտները, որտեղ առկա է տեխնիկական աջակցության  անհրաժեշտություն: Կարեւորվել են ոչ միայն համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, այլեւ այն  բարեփոխումները, որոնք  արդեն իսկ տվել են  տեսանելի եւ կոնկրետ արդյունքներ:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու եւ ավելի խորացնելու` նպատակ ունենալով ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առավել արդյունավետ իրականացումը:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Մերի Գալստյանը հյուրընկալել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավարին ու ներկայացուցիչներին