Կիմ Առաքելյանը դադարեցրել է իր պաշտոնավարումը «Փյունիկ» ՖԱ-ում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ Կիմ Առաքելյանը հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից։
Առաքելյանը ակումբում այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հունվարից՝ ղեկավարելով կառավարման և զարգացման մի շարք գործընթացներ։ Նրա գործունեության ընթացքում «Փյունիկ»-ը հաջողությունների է հասել ինչպես ներքին առաջնություններում, այնպես էլ միջազգային մրցահարթակներում։
Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի և տարիների ընթացքում ցուցաբերած նվիրումի համար։
Նշենք, որ Կիմ Առաքելյանը վերջերս ամուսնացել է Սոֆի Դևոյանի հետ։

























