ՀՀ երեք նախագահները սուտ մատնություն են կատարել Հայաստանի դեմ՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ. Կոնջորյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ՀՀ երեք նախագահները սուտ մատնություն են կատարել Հայաստանի դեմ՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ. Կոնջորյան

ՀՀ երեք նախագահները սուտ մատնություն են կատարել Հայաստանի դեմ՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ. Կոնջորյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց ընդդիմության գործընկերների որոշ ելույթների, որոնք հնչել էին ամբիոնից:

Նրա խոսքով՝ կարմիր թելով անցնում է ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի տորպեդահարումը:

Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց՝ շատ ցցուն է դրսևորումը, որ նրանք հստակորեն տորպեդահարում են խաղաղության գործընթացը, քանի որ հնարավոր չէ չնկատել այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում և ունեցել վերջին տարիներին:

«Երբ մենք ձեզ ասում ենք՝ դուք դրական օրակարգերի թշնամին եք, և ասում ենք, որ դուք Հայաստանում ցանկացած դրական օրակարգ փորձում եք նսեմացնել, նեղանում եք, բայց իրականում այդպես է, ժողովո՛ւրդ»,- ասաց Կոնջորյանը՝ ընդդիմությանը մեղադրելով «խաղաղություն» բառից այսահարվելու համար:

«Հենց խաղաղություն բառը ասում ես, միանգամից ցնցումների մեջ են ընկնում: Նույնիսկ արդեն առանց ներքին դիսկոմֆորտի եք Հայաստանում սկսում մեղադրել պատերազմ հրահրելու մեջ»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան, սուտ մատնություն են կատարել ՀՀ-ի դեմ՝ երեքն էլ մեղադրելով ՀՀ-ին պատերազմ սկսելու մեջ:

«Հետո գալիս, ասում եք՝ մեր երեք հաղթած նախագահները... Ո՞նց կարող է հաղթած նախագահները Հայաստանին մեղադրեն պատերազմ սկսելու մեջ և սուտ մատնություն իրականացնեն ՀՀ-ի դեմ»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց Հայկ Կոնջորյանը:

Դիմելով դաշնակցական Արծվիկ Մինասյանին՝ նրան հորդորեց «սուրը դնել պատյանը»: 

«Ձեր կռիվն ավարտված է, պարո՛ն Մինասյան»,- հավելեց նա:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. ՀՀ երեք նախագահները սուտ մատնություն են կատարել Հայաստանի դեմ՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ. Կոնջորյան