Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի տասից ավելի նավ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի տասից ավելի նավ

Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի տասից ավելի նավ

Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի տասից ավելի նավ և ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում՝ շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց վրա գտնվում է շուրջ 500 մարդ: Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն է, որը փորձում է ծովով օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ:

Ակտիվիստները հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն ագրեսիվ գործողություններ են ձեռնարկել մի քանի նավի նկատմամբ. դրանցից մեկին նավով հարվածել են, ևս երկուսի դեմ կիրառել են ջրցաններ։ Տախտակամածին գտնվողները չեն տուժել:

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Ակտիվիստներն Իսրայելի գործողություններն անվանել են անօրինական՝ նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակելը։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նավատորմը խախտել է «ծովային օրինական շրջափակումը»։

Հունաստանում, Իտալիայում, Թունիսում և Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով նավերի կալանման դեմ։ Կոլումբիայի նախագահը միջադեպն անվանել է միջազգային հանցագործություն, երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին և դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իռլանդիայի վարչապետը նավերի կալանման միջադեպը մտահոգիչ է որակել, Թուրքիայի նախագահը դա անվանել է ահաբեկչական գործողություն։

Մինչ այդ, Իսրայելը Գազայում շարունակում է ռազմական գործողությունները, իսկ ՀԱՄԱՍ-ը քննարկում է պատերազմն ավարտելու ամերիկյան նոր ծրագիրը։ Ըստ տեղեկությունների՝ արաբ և թուրք միջնորդները փորձում են ճնշել ՀԱՄԱՍ-ին, որպեսզի դրական պատասխան տա, սակայն շարժման բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ առաջարկը, ամենայն հավանականությամբ, կմերժվի։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի տասից ավելի նավ