Մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլև հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլև հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

Մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլև հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը, խորհրդարանի փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող վեհաժողովի նստաշրջանին:

ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում նշել է.

«Շնորհակալություն, հարգելի՛ նախագահող:

Հարգելի՛ գործընկերներ,

Երիտասարդները ոչ միայն վաղվա օրվա հույսն են, այլեւ այսօրվա փոփոխությունների առաջնորդները: Ամբողջ Եվրոպայում, մեր տարածաշրջանում եւ աշխարհում երիտասարդները շարունակում են բախվել զգալի խոչընդոտների՝ քաջաբար մարտահրավեր նետելով ավտորիտարիզմին, պաշտպանելով մարդու իրավունքները եւ պահանջելով ներառական մասնակցություն որոշումների կայացման գործընթացներին:

Նրանց էներգիան, ստեղծագործ լինելը եւ պայքարը մեզ հիշեցնում են, որ ժողովրդավարությունը կենդանի, շնչող գործընթաց է, որը պահանջում է մշտական խնամք եւ պաշտպանություն:

Հայաստանում մենք անձամբ ականատես ենք եղել երիտասարդական ակտիվիզմի վերափոխող ուժին: 2018 թվականի խաղաղ, թավշյա հեղափոխությունը խթանվել է կոռուպցիային վերջ դնելու եւ թափանցիկության ու արդարադատության վրա հիմնված ժողովրդավարական ապագա կառուցելու վճռականությամբ լի երիտասարդ քաղաքացիների կողմից:

Արդյունքում, այժմ մենք ունենք աշխարհում երկրորդ ամենաերիտասարդ խորհրդարանը:

Գործընկերնե՛ր, մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլեւ հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով:

Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս տարվա սկզբին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Երիտասարդության մասին» օրենքը, որը նոր խթան հաղորդեց երիտասարդների հզորացմանը եւ նրանց մասնակցության խթանմանը Հայաստանում ընթացող գործընթացներին:

Եվրոպայի խորհուրդը եւ դրա անդամ պետությունները կարեւոր դեր են խաղում երիտասարդական շարժումների աջակցության գործում: Դրա համար ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի իմ գործընկերներին՝ երիտասարդական հարցերում իրենց դերի եւ աշխատանքի համար: Մենք պետք է շարունակենք ստեղծել անվտանգ միջավայր, որտեղ երիտասարդները կարող են մասնակցել ազատորեն եւ առանց վախի:

Որպես հայ պատգամավոր՝ ես վերահաստատում եմ մեր հավատարմությունն այս սկզբունքներին: Հայաստանը հանձնառու է խթանել երիտասարդների ներգրավվածությունը՝ որպես մեր ժողովրդավարական զարգացման անկյունաքար: Մենք կաշխատենք Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ՝ զեկույցի առաջարկությունները կյանքի կոչելու եւ այնպիսի հասարակություն ստեղծելու համար, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ հնարավորություն կունենա իր ներդրումն ունենալու մեր համատեղ ժողովրդավարական ապագայի մեջ:

Շնորհակալություն»,- եզրափակել է պատգամավորը:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Մենք պետք է ոչ միայն լսենք երիտասարդների ձայնը, այլև հզորացնենք նրանց կոնկրետ մեխանիզմների միջոցով. Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում