Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դանիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Դանիայի Թագավորությունում:
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

























