Տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել. Վարդան Ղուկասյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «պետք է դուրս շպրտվի»։
«Ես չեմ իջնի նրանց մակարդակի, «շպրտվի» բառին համահունչ չեմ պատասխանի, բայց նրանց մեկ առ մեկ կարող եմ պատասխանել»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
«Եթե ՀՀ վարաչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է՝ «պետք է դուրս շպրտվի», ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել՝ տեսե՛ք, թե մենք ում ենք ընտրել ՀՀ վարչապետ»,-ասել է Ղուկասյանը։

























