Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ Խոջայան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Столица

Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ Խոջայան

Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ Խոջայան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հոկտեմբերի 1-ին քանդվել են Գնունու շուկայի մայթի կրպակները։

«Շուրջ երեք-չորս ամիս է քաղաքապետարանը բանակցում է Գնունու շուկայի կրպակների տնտեսվարողների հետ, նրանք իրազեկվել են նախատեսվող ապամոնտաժման աշխատանքների մասին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ Նրա խոսքով, տնտեսվարողները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ էին խնդրել կրպակներից իրենց ապրանքները տեղափոխելու համար։

Լրագրողի հարցին, արդյոք Գնունու շուկայի տնտեսվարողներին այլ վայրում տաղավարներ առաջարկվել են՝ ապրանքը վաճառելու համար, քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել․

«Նման քննարկում չի եղել, նման առաջարկ և պահանջ էլ չի եղել»,- ասել է նա։

Ռուբեն Խոջայանի պնդմամբ Գնունու քանդվող կրպակներն անօրինական են։ Իսկ այն կրպակները, որոնք, ըստ որոշ տնտեսվարողների՝ օրինական են, Խոջայանի խոսքով՝ ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետն ավարտված է։

«Քանի որ դեռ Կադաստրի պետական կոմիտեում վարձակալության պայմանագրերը լուծված չեն և իրավունքները դադարեցված չեն, հետևաբար դրանց հետ կապված այս պահին որևէ գործողություն չի արվում, բայց այսօր էլ ես այդ տնտեսվարողների հետ էլ եմ խոսել և իրենց փոխանցել եմ, որ այդ գործընթացն էլ ընթացքի մեջ է, դա էլ ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կկարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետևաբար նաև կանդրադառնանք դրան, որովհետև հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակի։ Դա հանրության պահանջն է, և այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ և երթևեկությանն է սա խոչընդոտում, և հետիոտնի անցուդարձին»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, արդյոք Գնունու շուկայի տեղում էլիտար շենք է կառուցվելու, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ տեղյակ չէ, հստակ որոշում չկա։

Ещё по теме: Столица

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Рейсы Ереван — Капан временно приостановили
  6. Начались съёмки фильма об Араме Асатряне
  7. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике
  8. Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

NVIDIA открыла в Армении вакансию менеджера по всему СНГ

Ещё новости

  1. Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ Խոջայան