44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողները ճեպազրույցի ընթացքում հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստերի օրակարգ ներառել-չներառելու մասին:

Սիմոնյանը հայտնեց՝ ինքը Անդրանիկ Քոչարյանին (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և քննիչ հանձնաժողովի նախագահ - խմբ.) ասել է, որ պետք է ինչ-որ լուծում գտնվի, և իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն:

Նա անդրադարձավ մամուլում տեղ գտած տեղեկություններին, թե ինչ-որ միտում կա՝ զեկույցը չհրապարակելու, նշեց՝ խոսքը ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձևի:

«Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե դա ինչ ձևաչափով է արվելու, որովհետև նույնիսկ եթե դա մտներ լիագումար նիստ, չէր կարող և չի կարող, միևնույն է, դա լինելու էր փակ ֆորմատով»,- նշեց Սիմոնյանը՝ չբացառելով, որ կարող են փակ ձևաչափով լսումներ լինել:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ զեկույց, որտեղ մեր զորամասերի, զինված ուժերի վերաբերյալ տեղեկությունները լինեն ուղիղ եթերում: 

«Հիմա քննարկում ենք, որ իրավական ձևակերպում տանք»,- տեղեկացրեց ԱԺ նախագահը՝ առաջարկելով հիմք ընդունել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը՝ հանձնաժողով ստեղծելու մասին:

Լրագրողները հիշեցրին, որ Քոչարյանը հայտնել էր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահին է ուղարկվել 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը:  

Ի պատասխան՝ Սիմոնյանը պարզաբանեց՝ պատգամավորը նախ՝ իրավական առումով չի էլ հանձնել այն:

Նա առաջարկեց դիմել Անդրանիկ Քոչարյանին՝ բացատրությունների նպատակով:

«Իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է: Իր կողմից սխալ է մեկնաբանվում [«Ազգային ժողովի] կանոնակարգ օրենքը»,- նշեց Սիմոնյանը՝ հայտնելով, որ ունի տվյալ հարցի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի պատասխանը, ԱԺ իրավաբանական վարչությունից պատասխան, որոնք «բոլորը իդենտիկ են»:

Ճշտող հարցին՝ ինչի հետ կապված իդենտիկ, Սիմոնյանը պարզաբանեց՝ որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա, և դրա համար ունի ոչ միայն իր կարծիքը, այլև համապատասխան երեք հիմնարկի պատասխանը:

«Պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու»,- հավելեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ զեկույցը, եթե անգամ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում, լինելու էր փակ տրամաբանության մեջ:   

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյան