Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters

Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters

Երեքշաբթի Հռոմի Լևոն XIV Պապը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ներգաղթային քաղաքականությունը՝ կասկածի տակ դնելով դրահամապատասխանությունը Կաթոլիկ Եկեղեցու՝կյանքի պաշտպանության սկզբունքներին՝ գրում է Reuters-ը:

«Եթե մեկն ասում է, որ ես դեմ եմ աբորտներին, բայց համաձայն եմ Միացյալ Նահանգներում ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հետ, արդյո՞ք նա կյանքի պաշտպանության կողմնակից է»,- լրագրողներին ասել է հովվապետը:

Կաթոլիկ Եկեղեցու դիրքորոշումն այն մասին, որ կյանքը սուրբ է բեղմնավորումիցմինչև բնական մահ, 1,4 միլիարդ հետևորդ ունեցող դավանանքի ամենաուժեղ դրույթներից մեկն է:

Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփն ընտրվել է իր բազմաթիվ խոստումների շնորհիվ, այդ թվում՝ հանցագործություններ կատարած անօրինական ներգաղթյալներին արտաքսելու մասին։ «Նա կատարում է ամերիկացի ժողովրդին տրված խոստումը»,- ասվում է մամուլի փոխխոսնակ Աբիգեյլ Ջեքսոնի հայտարարության մեջ:

Լրատվականը նշել է, որ մայիսին հանգուցյալ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին փոխարինած Լևոն Պապը շատ ավելի զուսպ է իր արտահայտություններում, քան հանգուցյալ հովվապետը, որը հաճախ էր քննադատում Թրամփի վարչակազմին:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ещё новости

  1. Հռոմի Պապը քննադատել է ԱՄՆ-ում ներգաղթյալների նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը. Reuters