Այսուհետ վարորդական վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունները հնարավոր է հանձնել հաշվառման-քննական տարբեր ստորաբաժանումներում. ՆԳՆ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Այսուհետ վարորդական վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունները հնարավոր է հանձնել հաշվառման-քննական տարբեր ստորաբաժանումներում. ՆԳՆ

Այսուհետ վարորդական վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունները հնարավոր է հանձնել հաշվառման-քննական տարբեր ստորաբաժանումներում. ՆԳՆ

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Կառավարության նիստում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ պայմանավորված կարգավորումը։

✔️Ըստ ներկայացված նախագծի՝ սեպտեմբերի 1-ից սկսած վարորդական վկայականների թվային տարբերակը հասանելի է Roadpolice.amկայքում։ Այս փուլում բոլոր կարգավորումները ադապտացվում են նոր համակարգին, ըստ այդմ՝ քաղաքացիները կարող են նույնականացման միջոցով մուտք գործել թվային տիրույթ և տեսնել իրենց վարորդական վկայականը։

Արդեն մի քանի օր է ինչ քաղաքացիները չեն ենթարկվում վարչական պատասխանատվության պլաստիկ վկայականն իրենց մոտ չունենալու համար։

✔️Արփինե Սարգսյանը հայտնել է նաև, որ հաշվառման վկայագիրը ևս սեպտեմբերի 1-ից հասանելի է թվային միջավայրում: «Եթե քաղաքացին առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթերը, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով ստացումը և թվային տարբերակով ստացումը: Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,-նշել է ՆԳ նախարարը:

✔️Հաջորդ փոփոխությունը, ըստ նախարարի, վերաբերում է վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննություններին: Քաղաքացիները վարորդական վկայական ստանալու տեսական և գործնական քննությունները կարող են հանձնել հաշվառման տարբեր քննական ստորաբաժանումներում: «Քաղաքացիները կարող են ազատորեն մուտք գործել հարթակ, տեսնել՝ որ օրն է հասանելի և եթե պայմանականորեն՝ տեսական քննությունը հանձնել են Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում, և մոտակա օր հասանելի է, ասենք՝ Շիրակի ստորաբաժանումում, ապա կարող են գործնական քննությունը հանձնելու համար գրանցել տվյալ մարզում», -ասել է Արփինե Սարգսյանը:
Նախարարի գնահատմամբ՝ այս փոփոխությունը կնպաստի նաև քննական ստորաբաժանումների ծանրաբեռնվածության բալանսավորմանը և հերթերի կրճատմանը։
Կարգավորումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արփինե Սարգսյանը հիշեցրել է նաև, որ արդեն ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը․ «Մեր քաղաքացիները, եթե բավարարում են նախատեսված պահանջներին, կարող են ամբողջովին թվային հարթությունում իրականացնել ավտոմեքենայի առուվաճառք։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդեն նույնիսկ առաջին գործարքն իրականացվել է թվային հարթակում՝ նույն օրվա ընթացքում, մինչդեռ նախկինում գործընթացը տևում էր մինչև երեք օր»։

Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս գործարքն ավարտել րոպեների ընթացքում, առանց հաշվառման քննական ստորաբաժանում այցելելու։ ՆԳ նախարարությունը շարունակելու է նաև համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ մոնիթորինգը՝ լավարկելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ещё новости

  1. Այսուհետ վարորդական վկայական ստանալու համար տեսական և գործնական քննությունները հնարավոր է հանձնել հաշվառման-քննական տարբեր ստորաբաժանումներում. ՆԳՆ