Այն պահին, երբ օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա 2 ճանապարհ. Փաշինյանը՝ անդամակցության հեռանկարի մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Այն պահին, երբ օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա 2 ճանապարհ. Փաշինյանը՝ անդամակցության հեռանկարի մասին

Այն պահին, երբ օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա 2 ճանապարհ. Փաշինյանը՝ անդամակցության հեռանկարի մասին

Նախորդ տարի Հայաստանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք, որը մտել է ուժի մեջ: Շատերը մեզ հարցնում են՝ և ուրեմն ե՞րբ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ, և ինչքանո՞վ է Հայաստանի անդամագրումը ԵՄ-ին իրատեսական: Մենք ասում ենք, որ առանց ԵՄ ստանդարտների համապատասխանելու՝ հնարավոր չէ լինել ԵՄ անդամ, հետևաբար բոլոր դեպքերում մեր առաջնային խնդիրը երկիրը համապատասխանեցնելն է ԵՄ ստանդարտներին: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նկատելի է, որ Հայաստանի կառավարությունը հստակ վճռականությամբ պատրաստ է եվրոպական ճանապարհով ընթանալու:

Փաշինյանը մանրամասնեց. «Այն պահին, երբ մենք օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա երկու ճանապարհ՝ կա՛մ մեզ կընդունեն ԵՄ անդամ, կա՛մ չեն ընդունի ԵՄ անդամ: Եթե կընդունեն մեզ, շա՛տ լավ, եթե չեն ընդունի, շա՛տ լավ, մենք շատ ավելի կարևոր խնդիր լուծած կլինենք, ԵՄ ստանդարտներին լիովին համապատասխանող երկիր [կլինենք], ինչը էականորեն կուժեղացնի մեր ժողովրդավարությունը, կուժեղացնի մեր անկախությունը և բարեկեցությունը»:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Այն պահին, երբ օբյեկտիվորեն կհամապատասխանենք ԵՄ ստանդարտներին, կա 2 ճանապարհ. Փաշինյանը՝ անդամակցության հեռանկարի մասին