ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել, խնայված միջոցները բաշխվել են շուրջ 1.669 աշխատակիցների միջև — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել, խնայված միջոցները բաշխվել են շուրջ 1.669 աշխատակիցների միջև

ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել, խնայված միջոցները բաշխվել են շուրջ 1.669 աշխատակիցների միջև

ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունն ու մասնաճյուղերի տնօրենները օգոստոս ամսվա համար նույնպես պարգևավճարներ չեն ստացել. արդյունքում Ընկերության աշխատանքի վարձատրության ֆոնդում կրկին ունենք ավելի քան 20 մլն ՀՀ դրամի չափով լրացուցիչ խնայողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Ինչպես նաև, ՀԷՑ-ի գլխավոր տնօրինության աշխատակազմում կան բազմաթիվ բարձր վարձատրվող հաստիքներ (նույնիսկ՝ մի ամբողջ բաժին)), որոնց մեծ մասին մինչ այս որևէ կոնկրետ գործառույթ կամ պարտականություններ չեն վերապահվել, սակայն դրանք զբաղեցրել են Ընկերության սեփականատերերի և նախկին բարձր ղեկավարության հետ որևէ կերպ փոխկապակցված ու նրանց բարեհաճությունը վայելող կոնկրետ անձինք։

Վերջիններիս ազատումից հետո այդ հաստիքները չեն համալրվել և հետայսու ևս չեն համալրվելու, քանի որ դրանց անհրաժեշտությունն առհասարակ չկա ՀԷՑ-ի կառավարման ընթացիկ փուլում, մինչև Ընկերության հաստիքացուցակների մաքրումը նմանատիպ «պարազիտ» հաստիքներից (այդ գործառույթն, ըստ Կանոնադրության, գտնվում է Տնօրենների խորհրդի լիազորությունների տիրույթում)։

Այդ հաստիքների թափուր լինելու հանգամանքով պայմանավորված՝ վերջին երկու ամիսներին, ի թիվս վերոնշյալի, ունեցել ենք նաև ավելի քան 15 մլն ՀՀ դրամի հավելյալ խնայողություններ։

Ըստ այդմ, վերոնշյալ միջոցները ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով՝ որպես հավելյալ պարգևավճար, այս անգամ արդեն համաչափորեն բաշխվել են ՀԷՑ-ի շուրջ 1.669 աշխատակիցների միջև, ում օգոստոս ամսվա աշխատանքի վարձատրության հանրագումարը (աշխատավարձ + պարգևավճար) չի գերազանցել 200 հազար ՀՀ դրամը (հարկերը՝ ներառյալ). արդյունքում վերջիններիս վարձատրությունն այդ ամսվա համար ավելացել է լրացուցիչ 10-20 %-ի չափով։

Այդ խմբի մեջ մտնում են հարյուրավոր հսկիչներ, տեխնիկներ, մոնտյորներ, փականագործներ, բանվորներ, վարորդներ և այս անգամ արդեն՝ բազմաթիվ տեսուչներ։

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բարեխիղճ և ազնիվ աշխատակիցներին։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. На месте Ереванской оперы стояла часовня XVII века
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ещё новости

  1. ՀԷՑ-ի ղեկավարությունը օգոստոսին պարգևավճար չի ստացել, խնայված միջոցները բաշխվել են շուրջ 1.669 աշխատակիցների միջև