Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ

Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ

Սեպտեմբերի 29-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային։

Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեծանուն կինոռեժիսորի դուստր Նարինե Մալյանը, ինչպես նաև Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանը։ Աջ հատվածում տեղ է գտել նկարահանման հրապարակից վերցված լուսանկար, իսկ կոմպոզիցիան լրացնում են «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումը (հայերեն և անգլերեն լեզուներով), ինչպես նաև ոճավորված «100» նշանագրությունը, որը խորհրդանշում է մեծանուն արվեստագետի ծննդյան հարյուրամյակը։

Այսպիսով,  գեղաթերթիկը ոչ միայն հարգանքի տուրք է Հենրիկ Մալյանի հիշատակին, այլև խորհրդանշական հիշեցում նրա մշակութային ժառանգության արժեքի և հավերժ ներկայության մասին:

Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. Թողարկվել է «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նոր գեղաթերթիկ