Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը սեպտեմբերի 30-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
Նիստի մեկնարկին ԱԺ կազմը համալրած պատգամավոր Վանիկ Օհանյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ նիստում երդվել է:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 1-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
Հանձնաժողովը սեպտեմբերի 3-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին:
Խորհրդարանը հաստատել է սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:
Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 14 հարց:

























