Փաշինյանը անդրադարձավ Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Փաշինյանը անդրադարձավ Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը

Փաշինյանը անդրադարձավ Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ 

Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում վարչապետը խոսեց գործի ընթացքի մասին, ինչպես նաև խափանման միջոցների ընտրության խնդիրների վերաբերյալ։ 

Հարցին, թե արդյոք նա անհրաժեշտ հետևությունները արե՞լ է դեպքի հետ կապված, վարչապետը դրական է պատասխանել։   

«Այո։ Տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել։ Փետրվարին իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա, և դատավարությունը ընթանում է։ Մեղադրյալների մի մասը կալանքի տակ չէ, մյուս մասը՝ տնային կալանքի տակ է, մեկ հոգի է, որ կալանքի տակ է։ 

Մյուս կողմից՝ քննարկում ենք, թե՞ ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռված լինեն։ Դեպքեր ունենք, երբ հանցագործություն են կատարում մարդիկ, որոնք այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Եվ մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում են։ Ասում են՝ ինչու պետք է պատասխանատվությունը միայն ոստիկանության վրա լինի այն դեպքերում, երբ, ինչպես հետագայում պարզվում է, մեղմ խափանման միջոցներ են կիրառվել դատարանների կողմից  և դրա հետևանքով ազատության մեջ գտնվող մարդիկ նորից հանցագործություն են անում»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանի խոսքով՝ խնդիրը նաև ընկալումների մեջ է։

«Մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, իսկ եթե ազատության մեջ է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքա՞ն և ի՞նչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել և ո՞ր դեպքերում է, որ կարելի է այլընտրանքային խափանման միջոց ընտրել։ Սրանք լուրջ պրոբլեմներ են, որոնց պատասխանները պետք է գտնենք։ Բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մյուս կողմից ասում են՝ սա բռնապետություն է, իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով, մյուս կողմից ասում են՝ ամենաթողություն է։ Սրանք լուրջ դիլեմաներ են»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խստորեն դատապարտել էր միջադեպը և ընդգծել, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի միջադեպը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ 

«Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- հավելել էր նա։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ещё новости

  1. Փաշինյանը անդրադարձավ Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը