Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ

Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ:
Ստրասբուրգի Եվրոպայի պալատում ավելի վաղ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:


























