Այսուհետև ցանկացած տեսակի ինֆարկտով հիվանդը կարող է ստենտավորվել պետպատվերով, եթե ցուցանիշները համապատասխանեն — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Здоровье

Այսուհետև ցանկացած տեսակի ինֆարկտով հիվանդը կարող է ստենտավորվել պետպատվերով, եթե ցուցանիշները համապատասխանեն

Այսուհետև ցանկացած տեսակի ինֆարկտով հիվանդը կարող է ստենտավորվել պետպատվերով, եթե ցուցանիշները համապատասխանեն

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ սրտամկանի սուր ինֆարկտի «Ստենտ՝ կյանքի համար» ծրագիրն ընդլայնվել է:
«Հատկապես կյանք փրկող ծրագրերի բարելավումն ու ընդլայնումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է:

Փոփոխության արդյունքում սրտամկանի ինֆարկտ ախտորոշված ավելի շատ պացիենտներ այսուհետև հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվելու:

Եթե մինչ ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով պացիենտները, օգոստոսի 1-ից բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել (վիրահատվել) պետական պատվերով, եթե նրանց կլինիկական, բժշկական ցուցանիշները բավարարում են ծրագրի չափորոշիչներին:

Պետք է նշեմ, որ դեռ պլանային ստենտավորման հնարավորությունը գործում է միայն սոցիալական որոշ խմբի շահառուների համար: Մեր նպատակն է, որ հաջորդիվ այս մասով ևս ընդլայնվի հնարավորությունը:

Իսկապես բավարարված եմ զգում, երբ մեզ հաջողվում է ներդնել կամ ընդլայնել պետական որևէ ծրագիր, որը հատկապես ուղղված է կյանքը փրկելուն, և դա հնարավոր է միայն մեր բոլորի վճարած հարկերի շնորհիվ:

Հիշեցնեմ, որ միայն նախորդ տարի «Ստենտ՝ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է»,- գրել է նախարարը:

Ещё по теме: Здоровье

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Рейсы Ереван — Капан временно приостановили

Ещё новости

  1. Այսուհետև ցանկացած տեսակի ինֆարկտով հիվանդը կարող է ստենտավորվել պետպատվերով, եթե ցուցանիշները համապատասխանեն