Հնդկաստանում հանրահավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը. NDTV

Հնդկաստանի հարավում գտնվող Կարուր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ մոտ 100-ը, հաղորդում է NDTV-ն:
Հրմշտոցը տեղի է ունեցել հայտնի դերասան և քաղաքական գործիչ Վիջայի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիջայի կուսակցության՝ TVK-ի երկու առաջնորդի մեղադրանք է առաջադրվել։


























