Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ. Չախոյան

«Մերձավանի գործը բացահայտվեց, իսկ դիավաճառներից որևէ մեկը ներողություն չխնդրեց մարդկանց վիշտը քաղաքականացնելու համար»:
Այս մասին սոցցանցում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով վերջին օրերին ընդդիմության կողմից հնչող կեղծ մեղադրանքներին ու քաղաքական շահարկումներին:
«Ակնհայտ է, որ Մերձավանի սպանությունը չունի քաղաքական ոչ մի դրդապատճառ, բայց այն քաղաքականացնող ու մահը քաղաքական կապիտալի վերածող վշտի վաճառականներն ամեն ինչ անում էին այն քաղաքականացնելու համար։
Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ»,- գրել է Չախոյան:

























