14-ամյա տղային ծեծել, տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի մի գողությունում իր մասնակցությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

14-ամյա տղային ծեծել, տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի մի գողությունում իր մասնակցությունը

14-ամյա տղային ծեծել, տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի մի գողությունում իր մասնակցությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում տեղեկություն է ստացվել, որ անչափահասին առևանգել են և ծեծի ենթարկել։

Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 44-ամյա Մերի Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն՝ 14-ամյա Վ․ Մ․-ին, ոմն Կառլենը և Գևորգը իր կամքին հակառակ, ուժ գործադրելով Մահարի փողոցում գտնվող քարի արտադրամասից առևանգել և տարել են «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել են նրան, որ խոստովանի Մահարու փողոցում վերջերս կատարված գողությունում իր մասնակցությունը։

Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կառլենը հանդիսանում է Երևանի բնակիչ 29-ամյա Կառլեն Հ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու, Գևորգի ամբողջական տվյալները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ещё новости

  1. 14-ամյա տղային ծեծել, տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի մի գողությունում իր մասնակցությունը