Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են պատասխանատվություն. ՆԳՆ խոսնակ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են պատասխանատվություն. ՆԳՆ խոսնակ

Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են պատասխանատվություն. ՆԳՆ խոսնակ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումների փաստին, ասաց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:

«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Սարգսյանը։  

Նրա խոսքով՝ ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը: 

«Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»,- հայտնեց Սարգսյանը։  

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ձերբակալված Նարեկ Օհանյանը միայնակ է գործել, հայտնեց՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, նշեց՝ դա այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:

«Ցավոք սրտի, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից, ավարտել էր Ոստիկանության կրթահամալիրը»,- ասաց ՆԳՆ խոսնակը:

Նրա խոսքով՝ ոստիկանը այս պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններէ ունեցել Փարաքարի համայնքապետի հետ:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  6. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  7. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  8. Арман Царукян стал чемпионом RAF

Сперцян отдал голевую передачу в победе «Аль-Ахли» 4:1

Ещё новости

  1. Եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք հնարավորություն են ունեցել կանխել Մերձավանի դեպքը, սակայն չեն կանխել, կրելու են պատասխանատվություն. ՆԳՆ խոսնակ