«Կոռումպացված և սարսափելի». Նաիրի հյուրանոցի խարդախության հերթական զոհը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

«Կոռումպացված և սարսափելի». Նաիրի հյուրանոցի խարդախության հերթական զոհը

«Կոռումպացված և սարսափելի». Նաիրի հյուրանոցի խարդախության հերթական զոհը

Երեկ գրել էինք, որ ռուս զբոսաշրջիկների ընտանիքը Երևանի «New Nairi Hotel» հյուրանոցի խաբեության և ագահության զոհն է դարձել ու իհարկե պարզ էր՝ նրանք միակը չէին։

Ռուս զբոսաշրջիկներից մեկը՝ Ալինա Մելքոնյանը (ամուսնու ազգանվամբ), որ իր ընկերների հետ Ռուսաստանից կրկին եկել էր Լոպեսի համերգին ներկա գտնվելու, իր սոցցանցի տարբեր էջերում տեսանյութեր է հրապարակել կրկին պնդելով նույնը՝ «New Nairi Hotel» հյուրանոցի սենյակի ամրագրումը չեղարկվել է, որովհետև այլ անձինք ավելի թանկ գնով սենյակը վարձակալել էին։ Նա տեղի ունեցածը որակել է կոռուպցիա և սարսափելի․ «Որոշ մարդիկ մնացին փողոցում, այդ թվում՝ ես, քանի որ իմ ամրագրումը չեղարկվեց հյուրանոց ժամանելուց ընդամենը երկու ժամ առաջ։ Եվ ես կարծում եմ, որ դա սարսափելի վարք է, դա անշնորհք և անբարոյական է հյուրանոցի կողմից»։

Ալինան պատմում է, որ, գիշերը ժամը 1-ին մնալով դրսում, զանգել է տվյալ հյուրանոց, բայց ըստ էության ապարդյուն, իսկ մյուս հյուրանոցներն արդեն այդ ժամին զանգերի չէին պատասխանում կամ եթե պատասխանում էին՝ ապա մեկ օրն արժեր 20․000 ռուբլի․ «Բանն այն է, որ հերթում ես ծանոթացա շատ մարդկանց հետ, որոնք նմանատիպ խնդիրներ ունեին»,- նշել է նա:

Տեղեկատվությունը հիմնված է Araratnews-ի հրապարակած նյութի վրա։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. «Կոռումպացված և սարսափելի». Նաիրի հյուրանոցի խարդախության հերթական զոհը