Երևանի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
• Կենտրոնում՝ սեպտեմբերի 18-ին և 23-ին,
• Շենգավիթում՝ սեպտեմբերի 21-23-ը,
• Նոր Նորքում՝ չի գերազանցել,
• Արաբկիրում՝ չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
• Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 19-21-ը և 23-ին,
• Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին և 22-ին,
• Շենգավիթում` սեպտեմբերի 23-ին,
• Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։



























