Երևանը ներկայացավ «Ապագայի ճանապարհ» համաժողովում, որին ներկա էր քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել է «Ապագայի ճանապարհ. ներքին զբոսաշրջության ինովացիաներն ու համայնքային ներուժը» համաժողովին:
Պանելային քննարկումների ընթացքում Լևոն Հովհաննիսյանը մասնակիցներին է ներկայացրել Երևանի զբոսաշրջային ներուժը, զարգացման ծրագրերն ու մշակութային այն միջոցառումները, որոնք դարձել են սիրված և սպասված ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաքի հյուրերի կողմից։



























