Ռյուտեն թույլատրելի է համարել անհրաժեշտության դեպքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելը ՆԱՏՕ-ի օդային տարածքում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Ռյուտեն թույլատրելի է համարել անհրաժեշտության դեպքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելը ՆԱՏՕ-ի օդային տարածքում

Ռյուտեն թույլատրելի է համարել անհրաժեշտության դեպքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելը ՆԱՏՕ-ի օդային տարածքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ դաշինքի օդային տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելու վերաբերյալ, սակայն պարզաբանել է, որ նման գործողությունները թույլատրելի են միայն իսկապես անհրաժեշտության դեպքում։

Սեպտեմբերի 23-ին Թրամփը աջակցել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ ռուսական ռազմական ինքնաթիռները խոցելու հարցում, եթե դրանք թռչեն դաշինքի օդային տարածքում։ Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ կլինի՞ օգնել իր դաշնակիցներին նման իրավիճակներում, Թրամփը պատասխանել է. «Կախված է հանգամանքներից»։

Միաժամանակ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ Լեհաստանը կխոցի իր օդային տարածքը միտումնավոր մտած ռազմական ինքնաթիռները։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների աջակցությամբ Լեհաստանը պատրաստ է արձագանքել ցանկացած սադրանքի՝ լեհ զինվորների ուժով։

«Մենք ունենք ավելի քան 200 000 լեհ զինվոր, հզոր բանակ և մեր դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, ամուր աջակցությունը։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ պետություն ենք և չենք հանդուրժի ռուսական անօդաչու թռչող սարքերի առկայությունը մեր օդային տարածքում»,- ասել է նա։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Ռյուտեն թույլատրելի է համարել անհրաժեշտության դեպքում ռուսական ռազմական ինքնաթիռներ խոցելը ՆԱՏՕ-ի օդային տարածքում