ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսում տված ցուցմունքների կապակցությամբ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսում տված ցուցմունքների կապակցությամբ

ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսում տված ցուցմունքների կապակցությամբ

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին, որը հետաքննել է Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ ընտրությանը, մեղադրանք է առաջադրվել կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատությունը խոչընդոտելու համար։ Այդ մասին հաղորդել է ABC News-ը։

Վիրջինիայի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազությունը Քոմիին մեղադրել է 2020 թվականին ԱՄՆ Սենատի դատական ​​​​հանձնաժողովին խաբելու համար: Ելույթ ունենալով նիստում՝ Քոմին իբր կեղծ ցուցմունքներ է տվել Դոնալդ Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերի հարցով ՀԴԲ-ի իրականացրած հետաքննության մասին։ Մեղադրանքների մանրամասները չեն հաղորդվել, սակայն նախկին պաշտոնյային սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Քոմին պնդել է իր անմեղությունը և ակնարկել, որ իր դեմ մեղադրանքներն ԱՄՆ նախագահի կողմից քաղաքական վրեժխնդրության ակտ են:

ՀԴԲ-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել Վիրջինիայի դատախազությունում վերադասավորումներից ընդամենը մի քանի օր անց: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռացրել էր դաշնային դատախազ Էրիկ Սիբերտին, որը, ըստ աղբյուրների, հիմքեր չէր գտել Սենատում Քոմիի ելույթի պատճառով նրա դեմ գործ հարուցելու համար: Սիբերտի փոխարեն Թրամփն այդ պաշտոնում նշանակել է իր աջակից Լինդսի Հալիգանին՝ Սպիտակ տան օգնականին, ու իր նախկին փաստաբանին:

ABC News-ը հաղորդել է, որ Հալիգանը դատախազի աշխատանքի փորձ չունի։ Սակայն Թրամփը մի քանի օր առաջ բացահայտ խոստովանել էր, որ նրան դատախազ է նշանակում հատուկ Քոմիի գործը «տեղից շարժելու» համար։ ԱՄՆ նախագահը Քոմիին կոռումպացված է անվանել՝ պնդելով, որ նա «շատ երկար ժամանակ վնաս է հասցրել երկրին» և «հանցագործություններ է կատարել ազգի դեմ»։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրանք է առաջադրվել Կոնգրեսում տված ցուցմունքների կապակցությամբ