Հայաստանը և Ադրբեջանը կարող են ստորագրել խաղաղության հուշագիր՝ Վաշինգտոնում

Սպասվում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ուրբաթ օրը Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով ձգտել խաղաղության. հայտնում է Middle East Eye-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ստորագրման արարողության ժամանակ կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


























