GTB հոլդինգի հիմնադիր Գրիգոր Տեր-Ղազարյանը փոխանցեց 4.700.000 դրամը, որը պակասում էր Նարինեի վիրահատության համար

Արմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է.
«Շնորհիվ իմ լավ բարեկամ Գրիգոր Տեր-Ղազարյանի Նարինեի վիրահատության հարցը լուծվեց։
Նա նվիրաբերեց վիրահատության համար պակասող ողջ գումարը՝ 4,700,000 դրամ։ Անչափ շնորհակալ եմ, եղբայր, միշտ մեր փոքրիկների կողքին ես»,-գրել է նա:


























