Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ից 8 տարի շարունակ ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ է ստացել։Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել.
«ՀԷՑ-ից 0 դրամ աշխատավարձ ստացող Նարեկ Կարապետյանը պարզվում է 8 տարի շարունակ ամսական մոտ 10,000 դոլար աշխատավարձ է ստացել։
Ու սա ընդամենը Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնում։
Ինչ խոսք, շատ բարերար տղա դուրս եկավ կամ՝ բարերարի տղա»:

























