Այսքան մեղքի տակից ո՞նց եք դուրս գալու. Քրիստինե Վարդանյանի հարցերը՝ ՀՀ նախկին երեք նախագահներին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Այսքան մեղքի տակից ո՞նց եք դուրս գալու. Քրիստինե Վարդանյանի հարցերը՝ ՀՀ նախկին երեք նախագահներին

Այսքան մեղքի տակից ո՞նց եք դուրս գալու. Քրիստինե Վարդանյանի հարցերը՝ ՀՀ նախկին երեք նախագահներին

Հայաստանում տարիներ շարունակ եղել են անվտանգության, սոցիալական արդարության, կրթության, առողջապահության, բանակի ու պետական կառավարման ոլորտներում խորքային ճգնաժամեր, որոնց արմատները ձգվում են հենց  ՀՀ նախկին երեք նախագահների կառավարման տարիների որոշումների և քաղաքականությունների մեջ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Որպես ՀՀ քաղաքացի մի քանի հարց ունեմ նախկին երեք նախագահներին։

• Ով էր մեղավոր, որ ձեր կառավարման տարիներին ամենօրյա լուրերը սկսվում էին հետևյալ խոսքերով. «Այսօր շփման գծում հրադադարի խախտում է արձանագրվել։ Հակառակորդը օգտագործել է այսինչ տրամաչափի զինատեսակ, կամ կրակ է բացել այնինչ զինատեսակից, հայկական կողկը զոհեր և վիրավորներ չունի» կամ«Գիշերը դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ»։
• Ո՞վ էր մեղավոր, որ հաղթանակած նախագահների կառավարման տարիներին սահմանի ուղղությամբ ամեն օր հակառակորդը կրակում էր և իբր խաղաղ տարիներին սահմանին մոտ 4000 զոհ ենք ունեցել
• Ո՞վ էր մեղավոր, որ ձեր կառավարման խաղաղ և հաղթանակած տարիներին մարդիկ տները վաճառում և իրենց որդիներին երկրից փախցնում էին, քանի որ բանակում ծառայելը վտանգավոր էր  համարվում
• Ո՞վ էր մեղավոր, որ ձեր իշխանության օրոք կրիմինալ կամ գողական բարքերը մտան բանակ 
• Ո՞վ էր մեղավոր, որ ձեր օրոք հոկտեմբերի 27֊ով գլխատվեց պետականությունը, տեղի ունեցավ մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում, Ավետիսյանների գերդաստանի սպանություն, քառօրյա պատերազմ 
• Ո՞վ էր մեղավոր, որ ձեր կառավարման տարիներին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ էին հանկարծամահ կամ ինքնասպան լինում
• Ո՞վ էր մեղավոր, որ ձեր օրոք ամբողջ Հանրապետությունում օտարվեցին, փակվեցին, գետնին հավասարեցվեցին մանկապարտեզներ.
Վաճառվեցին զորամասեր, բնակիչները զրկվեցին այգիներից, երեխաները՝ խաղահրապարակներից:
•  Ո՞վ էր մեղավոր համատարած անգրագիտության համար, որի ցավալի պտուղներն այսօր քաղում ենք?
• Ով էր մեղավոր, որ Հայաստանի և հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեցող ձեր եռյակը ներդրվեց մեր երկրում ՝ քաոս, աղքատություն, արտագաղթ, անգրագիտություն, թալան, կոռուպցիա, բեզպրեձել տարածելու, խրախուսելու, առաջացնելու համար?

Եվ վերջին հարցս, այսքան մեղքի տակից ո՞նց եք դուրս գալու.
 Ո՞նց եք կարողանում ընդհանրապես ապրել»:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ещё новости

  1. Այսքան մեղքի տակից ո՞նց եք դուրս գալու. Քրիստինե Վարդանյանի հարցերը՝ ՀՀ նախկին երեք նախագահներին