Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է:
«ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետից շուտ և սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։

























