Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին

Վաղարշապատի ոստիկանության բաժանմունքի բակում ոստիկանապետ Արամ Ղազարյանը պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին սեպտեմբերի 23-ին Մերձավանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետը և ևս մեկ անձ, իսկ մեկ ուրիշը՝ վիրավորվել է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանապետը հայտնել է, որ այս պահի դրությամբ ձերբակալվածներ դեռ չկան։

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ, որոնց վերաբերյալ, բնականաբար, չեմ կարող մանրամասներ ներկայացնել։ Ամեն ինչ արվում է իրավապահների կողմից»,- նշել է նա։

Արամ Ղազարյանն անդրադարձել է նաև ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքներին, որոնց մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ «Մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում՝ բռնությունների շարքը թույլ չտալու համար, ովքեր պետք է կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել»։

«Ցանկացած նման դեպքով իրականացվում են ուսումնասիրություններ։ Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, համապատասխան գործողություններ կձեռնարկվեն, և նրանք կենթարկվեն պատասխանատվության։ Ներկայումս նման տվյալներ չկան»,– նշել է ոստիկանապետը։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  2. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  3. В Ереванской опере откроют новый концертный зал
  4. У мэрии Еревана появится ИИ-двойник
  5. Ереван полностью перейдёт на электробусы
  6. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  7. В пещере Арени нашли старейшую винодельню мира
  8. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026

Арман Царукян стал чемпионом RAF

Ещё новости

  1. Եթե պարզվի, որ աշխատակիցները թերացել են, նրանք պատասխանատվության կենթարկվեն․ ոստիկանապետը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասին