Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. Սենատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. Սենատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. Սենատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Սենատի նախագահ Պեդրո Ռոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ինչին ի պատասխան` Պեդրո Ռոյանն ընդգծել է նման այցերի կարևորությունը երկկողմ կապերն ամրապնդելու տեսանկյունից:

Միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերից բացի` զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող թեմաները: 

Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրին:
Կարևորելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը` Սենատի նախագահը նշել է, որ Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը` հավելելով, որ խաղաղության հաստատումն այլընտրանք չունի:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` կարևորելով անհետ կորած համարվողների հարցը:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  4. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  5. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  6. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Իսպանիան սպասում է խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը. Սենատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին