Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը

Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը

2025-ի օգոստոսի 4-ին Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ արբիտրի կողմից կայացված որոշման շուրջ ՀՀ կառավարությունն ու Սամվել Կարապետյանի ընտանիքը տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ են տալիս։ Կառավարությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի բաժնետերերի նոր միջնորդությունները մերժվել են, մինչդեռ Կարապետյանների ճամբարը շեշտում է, որ Արտակարգ արբիտրը հերթական անգամ հաստատել է հուլիսի 22-ի որոշման պարտադիր կատարելի լինելը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժնետերերը՝ Կարապետյանները և Liormand Holdings Limited-ը հուլիսի 29-ին կրկին դիմել էին Արտակարգ արբիտրաժին՝ պահանջելով հստակեցնել ՀՀ կառավարության պարտավորությունները հուլիսի 22-ի որոշման կատարման առումով, վերականգնել ընկերության բաժնետերերի դիմումի պահին գործող ստատուս քվոն և պարտադրել հաշվետվություն ներկայացնել իրականացված քայլերի վերաբերյալ։

«Օգոստոսի 3-ի որոշմամբ արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ և որ իր իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա»,- նշվում է կառավարության հաղորդագրությունում։

Սակայն Սամվել Կարապետյանի ընտանիքի անունից տարածված հայտարարությունում, մինչդեռ, շեշտվում է, որ օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը հրաժարվել է լրացնել հուլիսի 22-ի որոշումը՝ պարզաբանելով, որ այդ որոշումն արդեն իսկ բավարար հստակություն ունի և ենթակա է անհապաղ կատարման Հայաստանի կառավարության կողմից։

«Օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,- նշված է Կարապետյանների տարածած հաղորդագրությունում։

Կարապետյանների ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանի իշխանությունները շարունակել են իրենց գործողությունները՝ հակասելով արբիտրաժային որոշման էությանը, այդ թվում՝ ՀԷՑ-ում կադրային փոփոխություններով։

Ինչպես եղավ

ՀԷՑ-ի շուրջ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հունիսի կեսերին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։։ Իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց, նրան մեղադրանք ներկայացվեց իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր անելու մեջ։ Դրանից օրեր անց կառավարությունը նախաձեռնեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական գործընթաց և ստանձնեց ընկերության կառավարումը։

Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը որոշեց կասեցնել ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված քայլերը՝ արգելելով ընկերության կառավարման փոփոխությունները, նոր տնօրենների նշանակումները և այլ միջամտությունները։

Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, շարունակաբար հայտարարում են, թե ՀԷՑ-ի նկատմամբ քայլերն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Փաշինյանը ակնարկել է, որ ՀԷՑ-ի կառավարման իրավունքը հնարավոր է փոխանցվի մասնավոր օպերատորին, ինչպես դա արվել է օրինակ ջրամատակարարման ոլորտում։
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ CIVILNET

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Կարապետյանները հերքում են Ստոկհոլմի արբիտրի նոր որոշման կառավարության մեկնաբանությունը